Կարծիքներ

ՀՀԿ-ական պատգամավորը ամբողջովին համամասնական ընտրակարգին անցումը ժամանակավրեպ է համարում

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ական պատգամավորը ամբողջովին համամասնական ընտրակարգին անցումը ժամանակավրեպ է համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջովին մեծամասնական ընտրակարգին անցնելու առաջարկությունը քաղաքական շոու էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Խնդիրը մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը չէ, այլ` ընտրական պրոցեսները լինեն արդար եւ թափանցիկ: Այսօր պարզապես ժամանակավրեպ է անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգին»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով` ինչպես հայտարարվել էր, ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու, իսկ մեծամասնական ընտրակարգով չի բացառվում առաջադրվեն թեկնածուներ, որոնք զբաղվել կամ զբաղվում են գործարարությամբ:

«Մեծամասնականն այդ առումով ազատ է, եւ Սահամանադրությունն էլ չի արգելում: Նրանց մասնակցությանը ՀՀԿ-ն կաջակցի»,-ասաց Սահակյանը: Նա նաև հավելեց, որ ՀՀԿ ցուցակում տեսնելու ենք բազմաթիվ նոր դեմքերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում