Կարծիքներ

ՀՀԿ-ական պատգամավորը իրատեսական է համարում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միավորումը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ական պատգամավորը իրատեսական է համարում «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ»-ի միավորումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական ուժերի դաշինքներն ու միավորումները պետք է գործեն հանուն երկրի ապագայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ արդեն ականատես եղել ենք որոշակի դաշինքների, ինչպես նաեւ կլինեն քաղաքական ուժեր, որոնք այս կամ այն շարժառիթով դաշինքներ կկազմեն մինչեւ ընտրական պրոցեսները, եւ ի հայտ կգան մարտի 12-ից հետո: «Որքան շատ լինեն այդ դաշինքներն ու միավորումները, այդքան քաղաքական գործընթացներն ավելի վերահսկելի կլինեն հասարակության կողմից: Այն քաղաքական ուժերը, որոնք չունեն համապատասխան ռեսուրսներ առանձին հանդես գալու համար, ցանկալի է` միավորվեն»-ասաց Սահակյանը: Նա իրատեսական է համարում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միավորումը, քանի որ ունեն միեւնույն գաղափարական հիմքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում