Ազգային հավաքականը մայիս ամսին կհամալրվի նոր ֆուտբոլիստով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անընդհատ հետեւում է արտասահմանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է Նորայր Մահմեդովին, ով չէր մասնակցում ազգային ընտրանու ընկերական հանդիպումներին:
Լրագրողի այն հարցին թե ինչու ֆուտբոլիստը ներկա չէր ուսումնամարզական հավաքին, Հայրապետյանը պատասխանել է, որ պատճառները մի քանիսն են:
«Ֆուտբոլիստը չի ուզում այդ ազգանունով հանդես գալ: Բայց խոստացել է, որ մայիս ամսին, ազգանունը փոխելուց հետո, կմիանա ազգային ընտրանուն»,- ասել է ՀՖՖ նախագահը:
Հայրապետյանը հավելել է նաեւ, որ Մահմեդովը շատ է ուզում խաղալ Հայաստանի հավաքականում:
Կարդացեք հոդվածը` Русский