Իրավունք

Պետական խորհրդանիշների հեղինակային ու մտավոր սեփականության հարցերը կարգավորվում են միջպետական մակարդակում

1 րոպեի ընթերցում

Պետական խորհրդանիշների հեղինակային ու մտավոր սեփականության հարցերը կարգավորվում են միջպետական մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամական միավորի խորհրդանշանը պետական խորհրդանիշերից մեկն է: Դրա հանդեպ հեղինակային ու մտավոր սեփականության հարցերը, իրավունքի վերաբերյալ վիճաբանություններն արդեն կարգավորվում են միջպետական մակարդակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց իրավաբան Արփինե Հովհաննսիյանը Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից մարտի 1-ին հրապարակած երկրի արժույթի` թուրքական լիրայի նոր խորհրդանշանի` հայկական դրամի նշանին նման լինելու հարցը:

«Յուրաքանչյուր նման աշխատանք ունի հեղինակային իրավունք և կարգավորվում է մտավոր սեփականությամբ օրենսգրքով: Սակայն պետությունը, հայտարարելով մրցույց, գնում է ստեղծված մտավոր սեփականության օգտագործման իրավունքը և ըստ այդմ հեղինակն այլևս չի կարող որևէ կերպ այլ կապակցությամբ այն օգտագործել սեփական որոշմամբ»,- նշեց իրավաբանը` հավելելով, որ միաժամանակ Հայաստանի Սահմանադրությամբ չի կարգավորում դրամի խորհրդանշանի դասակարգումը պետական խորհրդանիշների շարքում: «Մենք գիտենք, որ պետական խորհրդանիշների թվին դասվում են դրոշը, զինանշանը, օրհերգը, սակայն դրանց թվում դրամի խորհրդանիշը չի դասվում»,- ամփոփեց Արփինե Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում