Մարգար Օհանյանի գործով դատական լսումը հետաձգվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ ոստիկանության այլ նախկին աշխատակիցների դատական լսումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյան դիմում էր ներկայացրել դատավոր Մխիթար Պապոյանին ու խնդրել Մարգար Օհանյանի գործով նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ վերջինս հիվանդ է եւ չի կարող ներկա գտնվել դատական նիստին: Հաջորդ դատական լսումը կկայանա մարտի 13-ին` ժամը 11:30-ին:
ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ՀՀ ՃՈ մի շարք աշխատակիցներ մեղադրվում են պաշտոնի չարաշահման, յուրացում կատարելու եւ պետությանը վնաս հասցնելու մեջ:
Կարդացեք հոդվածը` English