Լեւոն Արոնյանը աշխարհի լավագույն շախմատիստների ցուցակում 2-րդ տեղում Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2820 միավորով զբաղեցնում Է 2-րդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն շախմատիստների վարկանշային ցուցակում` զիջելով միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին, որն ունի 2835 միավոր:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի 10 լավագույն շախմատիստների տասնյակը շարունակում են հետեւյալ շախմատիստները` Վլադիմիր Կրամնիկ` Ռուսաստան՝ 2801, Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան՝ 2799, Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան՝ 2784, Հիկառու Նակամուրա` ԱՄՆ՝ 2771, Ֆաբիանո Կառուանա` Իտալիա՝ 2767, Սերգեյ Կարյակին` Ռուսաստան՝ 2766, Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան՝ 2765, Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա՝ 2764 միավոր: