Ֆուտբոլ

Ֆուտբոլի Կանադայի հավաքականի մարզիչը հայերի խաղը համեմատում է լատինաամերիկացիների խաղի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Կանադայի հավաքականի մարզիչը հայերի խաղը համեմատում է լատինաամերիկացիների խաղի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կանադայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Հարդը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղի մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովCanadasoccer.com-ը, Հարդը կարեւորել է փետրվարի 29-ի Հայաստանի հետ խաղը:

«Հայերը հիմնականում խաղում են կարճ փոխանցումներով: Եվ չեն խաղում միօրինակ ֆուտբոլ: Նրանց խաղաոճը նման է լատինաամերիկացիների խաղին»,- ասել է Հարդը:

Փետրվարի 29-ին` ՖԻՖԱ-ի կողմից ընտրված ընկերական խաղի օրը, Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Կանադայի հետ:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Կանադան զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը, իսկ մեր ազգային ընտրանին 41-րդն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում