Կարծիքներ

Սաֆրաստյանը կարծում է` նոր օրինագծի դեպքում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այլեւս նման քայլի չի գնա

1 րոպեի ընթերցում

Սաֆրաստյանը կարծում է`  նոր օրինագծի դեպքում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այլեւս նման քայլի չի գնա

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչելն ակնկալելի էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նման որոշման պատճառը Թուրքիայի ճնշումներն էին: «Ոչ մի տրամաբանության ու նորմալ ընկալման մեջ այդ որոշումը չի տեղավորվում, թե ինչու Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չի համապատասխանում Ֆրանսիայի Սահմանադրությանը»,-ասաց Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ` նոր օրինագիծ պատրաստելու Նիկոլա Սարկոզիի առաջարկը սպասելի էր, սակայն մինչեւ ընտրություններն այդ ամենն իրականացնելը դժվար է: Եթե երկրորդ անգամ Սարկոզին հետեւողականություն ցուցաբերի եւ սկսի այդ գործընթացը, հավանության արժանանա ԱԺ-ի եւ Սենատի կողմից, Սահմանադրական խորհուրդն իր վրա այդպիսի պատասխանատվություն այլեւս չի վերցնի:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական է ճանաչել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում