1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը ներկայացնող 8 թիմ փետրվարի 24-26-ըմասնակցել է ձմեռային պայմաններում արտաճանապարհային մեքենաների վարման «Բակուրիանի 2012» միջազգային մրցույթին: Վրացական Բակուրիանի բնակավայրում Jeep-Trial դասի ավտոմոբիլային մրցումներնանցկացվել են Standart, Extreme և Monster անվանակարգերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱրմենՏել» ընկերությւոնից, ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 38 թիմ Հայաստանից, Ավստրիաից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից: Հայաստանյան թիմերը մասնակցել են այս մրցույթին էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի և «ԱրմենՏել» ընկերության աջակցության շնորհիվ:
Standart անվանակարգում առաջին տեղը գրավել է Գարի Գասպարյանը, ով հանդես է եկել Mitsubishi Pajero 3 մեքենայով: Extreme դասում լավագույն վարորդը Հայաստանից Լյուդվիգ Երմազյանն էր, ով այս մրցույթին մասնակցել է Jeep Wrangler մակնիշի մեքենայով` 24 թիմերի մեջ գրավելով չորրորդ տեղը: Մնացած բոլոր մրցանակային տեղերը գրավել են Վրաստանի թիմերը: