ՖԻԴԵ-ն ակտիվացնում Է «Շախմատը դպրոցում» ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, պայմանագիր Է կնքել Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի՝ «Ռոսնեֆտ» կորպորացիայի հետ ՖԻԴԵ-ի «Շախմատը դպրոցում» ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com շախմատային կայքը:

Պայմանագրով հատուկ ուշադրություն Է դարձվելու սկսնակ շախմատիստների աջակցությանը, դպրոցներում շախմատային ծրագրերի կիրառմանը եւ զարգացմանը:

Այս ծրագիրը Հայաստանում արժանացել Է պետության հատուկ ուշադրությանը, եւ շախմատային աշխարհը ուշադիր հետեւում Է Հայաստանի փորձին այս ոլորտում:

Հայերեն Русский