Կարծիքներ

Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ժողովրդի հետ տեղի ունեցած ցավերի մասին ոչ ոք չի կարող լռել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ նշեց, որ Իրանի դիրքորոշումը պարզ է եւ հստակ: «Ամեն տարի ապրիլի 24-ին ես մասնակցում եւ ներկա եմ լինում բոլոր միջոցառումներին, հարգանքի տուրք եմ մատուցում եւ ծաղիկներ դնում»,-ասաց դեսպանը:

Նա նշեց, որ չի ցանկանա` որեւէ ժողովրդի հետ տեղի ունենա նման իրադարձություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում