Հայաստանում Իրանի դեսպանը վստահ է` ցանկացած համակարտություն լուծելի է երկկխոսության միջոցով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության սկզբից մինչ այժմ Իրանի դիրքորոշումը եղել է ամենահավասարակշռվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 24-ին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայանը: «Բոլոր հակամարտությունները պետք է երկխոսության միջոցով լուծել: Ղեկավարները, որոնք բարի խորհուրդներով են առաջնորդվում, կարողանում են իրենց ժողովուրդներին զերծ պահել վտանգներից»,-ասաց դեսպանը: Նա նշեց, որ ցանկացած տարածաշրջանի համար կարեւոր է խաղաղության ապահովումը:
Կարդացեք հոդվածը` Русский