ՀՅԴ-ն առաջիկա ընտրություններին կպայքարի բոլոր ճակատներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրությունները Հայաստանում կարող են ուղեկցվել սերնդափոխությամբ, որը սպասվում է նաեւ «Դաշնակցություն»-ում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ երկրի ներքին զարգացումներով է պայմանավորված արտաքին քաղաքական վիճակը:
«Եվրոպական կառույցները շատ հստակ զգալ են տվել Հայաստանին, որ կեղծիքները ընտրություններում չեն հանդուրժվելու: Ժողովրդավարության հիմնական զարգացումը արտահայտվում է արդար ընտրություններ անցկացնելու մեջ»,-ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այստեղ իրենց դերն ունեն նաեւ լրատվամիջոցները, որոնք պետք է ազատ լինեն եւ օբյեկտիվ` կուսակցությունների քարոզարշավները ներկայացնելիս:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությանը` խմբակցության ղեկավարը նշեց, որ պատրաստվում են բոլոր ճակատներով պատերազմելու: «Ցուցակների հետ կապված դեռևս շարունակվում են քննարկումները: Այնաբողջական փաստաթուղթ է, եւ քննարկել նրա առաձին հատվածները` ճիշտ չէ»,-ասաց Հովհաննսիյանը: