Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոնեստի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին և հանձնաժողովի նիստին մաղթել արգասաբեր աշխատանք: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը և համարում է, որ այն կարող է դառնալ Արևելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ:

Անկախությունից ի վեր եվրաինտեգրման ճանապարհն ընտրած և նույն արժեքները դավանող Հայաստանը, Նախագահի խոսքով, պատրաստ է բարեփոխումների արդյունքում վերադառնալ իր ակունքներում գտնվող այն արժեհամակարգին, որի կրողն է եղել հայ ժողովուրդը և որի վրա այսօր կառուցվում է ընդհանուր Եվրոպան: Այդ ճանապարհին Հանրապետության ղեկավարը կարևորել է գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև Եվրոնեստի վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Եվրոնեստից և մասնավորապես՝ սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովից Հայաստանի ակնկալիքներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության օրակարգին, Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներին, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Հայերեն Русский

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը