1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության անդամները, կուսակցության համակիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ փետրվարի 21-ին հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցությունից,բաց քննարկման ընթացքում ներկայացվել են տեսակետներ առաջիկա ընտրություններում երիտասարդների ներգրավվածության եւ կազմակերպվածության վերաբերյալ, քննարկվել քաղաքական գործընթացներում նրանց դերին ու անելիքներին, արժեքային համակարգի փոփոխություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին մասնակիցները հույս են հայտնել, որ նման քննարկումները շարունակական կլինեն: