Սպորտ

Հայաստանի ըմբիշները պայքարում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ըմբիշները պայքարում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն ընտրել է այն մարզիկներին, ովքեր կպայքարեն տեղ զբաղեցնելու համար մարտի 6-11-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մեկնող ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի թիմում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու են 12 մարզիկներ՝ 55 կգ քաշայիններ Միհրան Ջաբուրյանը եւ Գեղամ Բաբախանյանը, 60 կգ Արթուր Առաքելյանը եւ Նարեկ Սանոյանը, 66 կգ Դավիթ Սաֆարյանը եւ Ժիրայր Հովհաննիսյանը, 74 կգ Մուսա Մուրթազալիեւը եւ Սուրեն Մարկոսյանը, 84 կգ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը եւ Գեւորգ Ավշարյանը, 96 կգ քաշային Անդրանիկ Գեւորգյանը եւ 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում