Կարծիքներ

Հայաստանը ցույց է տվել, որ չի վախենում Թուրքիայից

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ցույց է տվել, որ չի վախենում Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային խնդիրները Հայաստանի համար գերակա նշանակություն ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին «Հայ թուրքական արդի հարաբերությունները եւ առաջիկա հինգ տարվա հեռանկարները» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ արձանագրությունների արդյունքում նպատակները չիրականացան, բայց կարողացանք ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Թուրքիան օգտագործում է այնպիսի գործոններ, որոնք կապ չունեն միջպետական կարգավորումների հետ: Նա պետք է հրաժարվի իր քաղաքականությունից, որն արդեն կիրառում է երկու տասնամյակ. չպետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա»,-ասաց Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ` հայկական դիվանագիտությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ հայ-թուրքական հարաբերությունների առումով հայերը պատրաստ են միջպետական հարաբերությունների` առանց որեւէ նախապայմանի: Թուրքիան նույն կերպ պետք է վարվի: «Նկատի ունենալով Ցեղասպանության ճանաչումը, դրա դատապարտումը` կարող ենք արձանագրել, որ մենք վնաս չենք կրել ոչ մի կողմից: Մենք ցույց տվեցինք, որ հաստատակամ ենք եւ չենք վախենում Թուրքիայից: Խոսքը չի գնում բարիդրացիական հարաբերությունների մասին, քանի որ երկու երկրների եւ նրանց ժողովուրդների միջեւ կան խորը խնդիրներ: Խոսքը գնում է նորմալ հարաբերությունների մասին»,- ասաց թուրքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում