ԱԳ նախարարը ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպմանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է Պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ավանդական հավաքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությւոնից, հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները ու դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
Էդվարդ Նալբանդյանը մանրամասն խոսել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: