Մշակույթ

Թումանյանագետը նոր բացահայտումներ է անում Ամենայն հայոց բանաստեղծի մասին

2 րոպեի ընթերցում

Թումանյանագետը նոր բացահայտումներ է անում Ամենայն հայոց բանաստեղծի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում փետրվարի 20-ին ներկայացվեց «Թումանայանի ազգային առաքելությունը» թեմայով զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցն ընթերցում էր թումանյանագետ Հրայր ՈՒլուբաբյանը, ով եւս երկու զեկուցներ է կարդացել, առաջինը` «Թումանյանը գաղտնագետ» եւ երկրորդը` «Թումանյանի դասերը» թեմաներով: «Թումանյանը իր կյանքի վերջում ասել է. «ես գիտեմ մի օր, ոչ շատ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն եւ աղմուկ է բարձրացնելու»: Որքան ես ուսումնասիրել եմ, նա նկատի ուներ սովետական կարգերի փլուզումը, որից հետո նա միայն կարող էր իր խոսքն ասել: Սա եւս մի օրինակ է, որ Թումանյանը բազմիցս տվել է այն բանալին, որով կարող ենք բացել իր ապարանքի դռները»,-ասաց Հրայր ՈՒլուբաբյանը: Թումանյանի վրա ազդել են նաեւ տվյալ ժամանակի հոսանքները: «Թումանյանն օժտված է եղել պայծառատեսությամբ, դա նրա մոտ եղել է ժառանգական: Նա շատ անգամ է ասել, որ կարող է տալ այս կամ այն հարցի պատասխանը: Նրա «Միթե դժվար է»-ստեղծագործության մեջ նա նշում է 7 կյանք`տիեզերական կյանք, մարդկային կյանք, ազգային կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք թայֆայական կյանք եւ վերջում անձնական կյանքը` «ես»-ը»,-նշեց թումանյանագետը` հավելելով, որ Թումանյանի նման հսկային անհնար է եկեղեցուց ներս մտցնել. «Եթե մենք ցանկանում ենք Թումանյանին մտցնենք եկեղեցի, ապա կամ պետք է եկեղեցին քանդենք, կամ էլ նրան կտրենք եւ մասնատենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում