Հասարակական

Ոստիկանությունը վերջնագիր է ներկայացրել Մաշտոցի պողոտայի ցուցարարներին

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը վերջնագիր է ներկայացրել Մաշտոցի պողոտայի ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նստացույցը Մաշտոցի պուրակում դեռ շարունակվում է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ սահմանված ողջամիտ ժամկետներում այգու տարածքը չլքելու դեպքում ցուցարարները կենթարկվեն պատասխանատվության: Վերջիններս, սակայն, հրաժարվում են լքել շինհրապարակը` պնդելով, որ ոչ մի կերպ թույլ չեն տա այգում կրպակներ տեղադրել:

Ցուցարարների հետ այգում են նաեւ մի շարք մտավորականներ, երգիչներ: Երգիչ Արամոն, ռեժիսոր Հրանտ Վարդանյանն ու եւս մի քանի մտավորականներ փետրվարի 20-ին հանդիպել են քաղաքապետի հետ, ով նրանց ասել է, որ կատարվողը կոմպրոմիսային է եւ ժամանակավոր բնույթ է կրելու:

«Համաձայն եմ, որ այգին հանրությանն է, պետք է այն պահպանել: Սա ժամանակավոր բնույթ է կրում եւ մենք հավատում ենք քաղաքապետի խոսքին», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արամոն:

Մի քանի օր է, ինչ բնապահպան ակտիվիստները ցանկանում են կասեցնել Մաշտոցի պուրակում` Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կետերի տեղադրումը: Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի հետ: Այնտեղ ոչ մի ծառ չի հատվելու:

Շինարարությունը չի կասեցվի մինչեւ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների հայտնի դառնալը:

Հարակից նորություն

Մաշտոցի պուրակի խնդիրն ուսումնասիրելու համար քաղաքապետարանում հանձնաժողով է ստեղծվել

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում