Հայտնի են ազգային հավաքականի մասնակիցների անունները` ընկերական խաղերի ժամանակ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հավաքականի կազմը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, փետրվարի 28-29-ին նախատեսված ընկերական խաղերին ազգային ընտրանին կմեկնի ընդլայնված կազմով:
«Կփորձարկվեն մեծ թվով ֆուտբոլիստներ երիտասարդական հավաքականից, ովքեր հնարավորություն կստանան հանդես գալու ազգային հավաքականում: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու»,- ասել է Մինասյանը:
Կիպրոսյան հավաքին հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմն է`դարպասապահներ`Ռոման Բերեզովսկի «Դինամո» Մ. (Ռուսաստան),Ստեփան Ղազարյան «Բանանց»,Արսեն Պետրոսյան «Փյունիկ»,Գրիքոր Մելիքսեթյան «Փայքան» (Իրան):Պաշտպաններ`Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»,Հրայր Մկոյան «Սպարտակ» Ն. (Ռուսաստան),Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նավթ» (Իրան),Լևոն Հայրապետյան «Լեխիա» (Լեհաստան),Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա» (Լեհաստան),Արտակ Եդիգարյան «Փյունիկ»,Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»,Վարազդատ Հարոյան «Փյունիկ»,Հովհաննես Համբարձումյան «Բանանց»,Անդրանիկ Ոսկանյան «Միկա»,Գագիկ Դաղբաշյան «Բանանց»:Կիսապաշտպաններ`Արթուր Եդիգարյան «Փյունիկ»,Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա),Գևորգ Ղազարյան «Մետալուրգ» Դ. (Ուկրաինա),Մարկոս Պիզզելլի «Կուբան» (Ռուսաստան),Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր» (Ուկրաինա),Զավեն Բադոյան ԲԱՏԵ (Բելառուս),Էդգար Մալաքյան «Փյունիկ»,Դավիթ Մանոյան «Փյունիկ»,Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»,Վալտեր Պողոսյան «Բանանց»,Մասիս Ոսկանյան «Ռոզելար» (Բելգիա),Արաս Օզբիլիս «Այաքս» (Հոլանդիա):Հարձակվողներ`Յուրա Մովսիսյան «Կրասնոդար» (Ռուսաստան),Արթուր Սարկիսով «Շիննիկ» (Ռուսաստան),Նորայր Մամեդով «Ցվոլլե» (Հոլանդիա),Հովհաննես Հովհաննիսյան «Փյունիկ»: