Վարդան Այվազյանը խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում լուրջ վերադասավորումներ չի կանխատեսում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լուրջ վերադասավորումներ չեն լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 20-ին նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա համոզմամբ, ե’ւ Հայ ազգային կոնգրեսը, ե’ւ ՀՅԴ-ն ե’ւ ՕԵԿ-ը լուրջ հնարավորություններ ունեն ԱԺ-ում ներկայացված լինելու: Ինչ վերաբերում է իր կուսակցությանը` ՀՀԿ-ին, ապա Այվազյանը նշեց` չնայած բացթողումներին` կուսակցությունը մեծ աշխատանք է կատարել եւ այսխորհրդարանական ընտրություններում ֆավորիտ է լինելու,որի գնահատականն էլ կտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ: