Քաղաքականություն

Խորհրդարանում իրական սերնդափոխություն են ցանկանում տեսնել եւ ՀՀԿ-ի, եւ «Ժառանգության» ներկայացուցիչները

1 րոպեի ընթերցում

Խորհրդարանում իրական սերնդափոխություն են ցանկանում տեսնել եւ ՀՀԿ-ի, եւ «Ժառանգության» ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անհրաժեշտ է փոխել մեծամասնականով ընտրված պատգամավորների որակը, ոչ թե վերացնել մեծամասնական ընտրակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փետրվարի 20-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ արտահայտեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մենուա Հարությունյանը: ՀՀԿ-ն միշտ էլ համամասնականի կողմնակից է եղել, բայց միևնույն ժամանակ ճիշտ չէ ընտրություններից մի քանի ամիս առաջ փոխել ընտրակարգը: «Քաղաքացին պետք է տեսնի, թե ում է ընտրում: Այսօր մենք ունենք մեծամասնականով ընտրված պատգամավորներ, որոնք իրենց տարածքներում ավելի շատ բան են անում, քան համամասնականով ընտրվածները»,- նշեց Հարությունյանը:

«Ժառանգություն» կուսակուցության անդամ Արմեն Մարտիրոսյանն այն համոզմունքին է, որ անպայման պետք է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Անդրադառնալով խորհրդարանում սերնդափոխության հարցին` Մենուա Հարությունյանն ասաց, որ ձևական սերնդափոխությունը ոչնչի չի բերի: «Անհայրենիք մարդիկ չպետք է մտնեն պետական համակարգ»,-հավելեց նա: Արմեն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ եթե սերնդափոխությունը բերելու է նոր մտածողության, ապա նա միայն կողմ է դրան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում