Մարգար Օհանյանի խափանման միջոցը չի փոխվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, պաշտպանական կողմի միջնրդությունն անհիմն էր համարել նաև մեղադրող կողմը:
Պաշտպանական կողմն առաջարկում էր որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ նրան ազատ արձակել գրավի դիմաց:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ' էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Մասնավորապես' 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին: