1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի քաղաքական հետագա գործունեությունը կախված է իր կուսակցության որոշումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդան Այվազյանը: Անդրադառնալով մեծամասնականով առաջադրվելու հնարավորությանը՝ Այվազյանը դա եւս կապեց կուսակցության որոշման հետ: «Եթե կուսակցությունն ինձ ասի` ես վաղն էլ պատրաստ եմ»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ վստահ է՝ ինքը կլինի հաջորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Այվազյանը չբացառեց նաև գործադիր մարմիններում պաշտոնների զբաղեցման հնարավորությունը: