Քաղաքականություն

ՀՀԿ-ական պատգամավորը բարձր է գնահատում ԼՂ անկախությանը նվիրված միջազգային գիտաժողովը

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ական պատգամավորը բարձր է գնահատում ԼՂ անկախությանը նվիրված միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի անկախությանը նվիրված միջազգային գիտաժողովը մեծ արձագանք կունենա միջազգային ասպարեզում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Հիմնական զեկույցներում եւ ելույթներում նշվում էր, որ ԼՂ անկախությունն այլևս անշրջելի է: Որևէ վերլուծաբան կամ փորձագետ չնշեց միջազգային իրավունքնում գրեթե մեկ նորմ, որը կարող է կասեցնել ԼՂ միջազգային ճանաչումը»,- նշեց պատգամավորը: Մելիքյանի փոխանցմամբ՝ առանձին փորձագետներ շեշտել են, որ միջազգային փորձագետները պահանջում էին պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը ևս պետք է մասնակցի բանակցություններին: «Փաստորեն գոյություն ունի մեկ ազգ երկու պետություն: Լեռնային Ղարաբաղը, թեկուզ լինելով փոքր պետություն, ինքն է որոշում հաճախ տարածաշրջանի օրակարգը»,- շեշտեց պատգամավորը:

Միջազգային գիտաժողովին ներկա բոլոր փորձագետները նշել են, որ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում թերևս ամենաժողովրդավարական պետությունն է, ինչի մասին հատկապես ընդգծել են ԵՄ փորձագետները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում