ՀՀ Նախագահը մասնակցում է ԵԿՄ 9-րդ համագումարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկած Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարին ներկա է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով, ինչի հետո հնչեց Երկրապահի հիմնը:
Համագումարի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը համագումարի անդամներին զեկույց կներկայացնի ԵԿՄ գործունեության և առաջիկա անելիքների մասին:
Համագումարի ավարտին ակնկալվում են ԵԿՄ ղեկավար մարմինների՝ վարչության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները: Ընդունվելու է նաև ԵԿՄ 9-րդ համագումարի հայտարարությունը:
Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է 1993թ-ին: Ներկայում ունի ավելի քան 10 հազար անդամ: