Համբուրգի համալսարանի պրոֆեսորի համոզմամբ ԼՂՀ Անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի դրույթներին
1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԼՂՀ Ազգային Ժողովում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովի պլենար նիստերից «ԼՂՀ անկախության իրավական հիմքերը» թեմայի քննարկման ընթացքում Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտը, հանդես գալով «ԼՂՀ անկախության համեմատական-իրավական վերլուծություն» թեմայով զեկույցով, հայտարարեց, որ 1992 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունած ԼՂՀ Անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի դրույթներին: Գերմանացի գիտնականը, վերլուծելով Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման փորձը եւ զուգահեռներ տանելով ԼՂՀ Անկախության գործընթացի հետ, եզրահանգեց, որ Արցախի դեպքում էլ ազգերի ինքնորոշման իրավունքը չի հակասում, երբեմն էլ գերակա է տարածքային ամբոջականության սկզբունքի նկատմամբ:
«Ես խորհուրդ եմ տալիս ԼՂՀ իշխանություններին ակտիվորեն եւ նախաձեռնողական կերպով քարոզչական աշխատանք տանել ԼՂՀ Անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ»,-ասաց Լյուխտերհանդտը: