«Հայ գրականության ոսկեդարան»-ը` Հասմիկ Պողոսյանի համար ցանկալի նվեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ցանկանում է նվեր ստանալ «Հայ գրականության ոսկեդարան»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց նախարարը: Նրա խոսքով` դեռեւս չի հրատարակվել այդպիսի գիրք, սակայն այն պետք է պետպատվերի շրջանակներում իրականացնել: «Մենք պետք է նախաձեռնենք դա` հասկանալով, որ դա շատ դժվարին գործ է»,- նշեց նախարարը:
Մշակույթի նախարարը ուրախությամբ արձանագրեց, որ այդ ծրագիրը երաժշտության բնագավառում արդեն իրագործված է: