Կարծիքներ

Հրայր Թովմասյանը կարծում է` մեծամասնական ընտրակարգը նպաստում է քաղաքական կայունությանը

2 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանը կարծում է` մեծամասնական ընտրակարգը նպաստում է քաղաքական կայունությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է խորհրդարանական կայուն մեծամասնության ձևավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 15-ին խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

«Դժվար է հիշել մի հարց, որ ավելի շատ քննարկվի մեր քաղաքական պատմության մեջ»,- նշեց նախարարը:

Թովմասյանը պնդում է, որ ընտրական համակարգերի հիմնական նպատակը խորհրդարանի ներկայացուցչական բնույթն ու գործունեության արդյունավետության ապահովումն է:

«Յուրաքանչյուր ընտրակարգն ինքը ևս ունի շատ տարբեր բնույթներ:

Սակայն մեկ բան ակնհայտ է՝ մեծամասնական համակարգն ապահովում է ավելի մեծ ներկայացուցչություն»,- նշեց նախարարը:

Այս առումով Թովմասյանն օրինակ բերեց Իտալիայի խորդարանը, որը հետպատերազմյան շրջանում ընտրվում էր լիովին համամասնական ընտրակարգով, որը սակայն չէր ապահովում քաղաքական կայունությունը, իսկ 1993 թ-ին ներմուծվեցին նաև մեծամասնական համակարգի տարրեր, ինչից հետո այդ երկրում հանդարտ կերպով իրար փոխարինել են չորս կառավարություններ: «Այս առումով մեծամասնական համակարգն ապահովում է քաղաքական կայունություն»,- շեշտեց Թովմասյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում