Կարծիքներ

ՀՀԿ-ական պատգամավորը կոչ է անում ազնվորեն բարձրաձայնել ընտրություններին նկատված խնդիրների մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ական պատգամավորը կոչ է անում ազնվորեն բարձրաձայնել ընտրություններին նկատված խնդիրների մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք անցկացվեցին փետրվարի 12-ին Հայաստանում, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը աննախադեպ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանը նշեց, որ բազմամամարդհամայնքներում գրանցվել է ակտիվություն: «Այս ընտրությունները քաղաքականացվեցին բառի դրական իմաստով: Եթե գնում ենք համամապետական ընտրություններին, նեղ առումով դրանք պետք է քաղաքականացված լինեն»,-ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ պարտվող եւ հաղթող կողմերը պետք է ազնիվ գտնվեն` վեր հանելու այն խնդիրները, որոնք զգացվել են ընտրությունների ժամանակ: Պարտվողը պետք է կարողանա բարձրաձայնել այդ մասին: Թեպետ Հրազդանում առաջադրված Սասուն Միքայելյանը պարտվեց, սակայն չպետք է հերքել, որ նրա հավաքած ձայները քիչ չեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում