«Շախմատը դպրոցում» ծրագիրը հասավ Ստրասբուրգ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը եւ Եվրոպայի շախմատի միության նախագահ, բուլղարացի Սիլվիո Դանաիլովը փետրվարի 15-ին Ստրասբուրգում կայցելեն Եվրոխորհրդարան, որտեղ ներկայացնելու են «Շախմատը դպրոցում» ծրագիրը:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5. com շախմատային կայքը:
Այցի ընթացքում Կասպարովը եւ Դանաիլովը կհանդիպեն եվրոպական պատգամավորների հետ, կանցկացվեն սեմինար եւ շախմատի միաժամանակ խաղի սեանս :
Այս ծրագիրն ակտիվորեն կիրառվում Է Հայաստանում, որը մեծ հետաքրքրություն Է առաջացրել նաեւ ամբողջ աշխարհում:
Կարդացեք հոդվածը` Русский