Քաղաքականություն

ՀՀԿ-ն ԵԺԿ ընտանիքի անդամ է

1 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն ԵԺԿ ընտանիքի անդամ է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Հանրապետական», «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ: Ինչպես Բրյուսելից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ԵԺԿ-ի ասամբլեայում կայացվեց որոշում եւ քննարկման արդյունքում երեք կուսակցությունները ստացան դիտորդ անդամի կարգավիճակ, որը ոչ Եվրամիության անդամ երկրների համար միակ կարգավիճակն է:

«Սա նշանակում է ամբողջությամբ մասնակցել ԵԺԿ-ի քաղաքական կյանքին, եւ մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար: Վստահ եմ, որ այս հնարավորությունը երկրի ապագա քաղաքական կյանքում նոր հնարավորություններ կարձանագրի»,-ասաց Զաքարյանը: Նա նշեց, որ հստակ չի կարող պատասխանել, թե ինչու քննարկման ընթացքում ԲՀԿ կուսակցությունը չանդամագրվեց, քանի որ քննարկումը փակ է եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում