«Շիրակ»-ը հավաքի է մեկնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ը մեկնում է երկրորդ ուսումնամարզական հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամլո բաժնից, փետրվարի 10-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Գյումրին ներկայացնող թիմը կյուրընկալվի Անթալիայում:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում «Շիրակը» կանցկացնի 4 ստուգողական հանդիպում: Փետրվարի 12-ին «Շիրակի» մրցակիցը կլինի Ուկրաինայի առաջին լիգայում հանդես եկող «Զակարպատյե» թիմը, իսկ փետրվարի 16-ին գյումրեցիներն ուժերը կչափեն Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Սկա-Էներգիայի» հետ:
Կարդացեք հոդվածը` Русский