Իրավունք

Հադրութում զինծառայողի վրա անզգուշությամբ կրակել է ծառայակիցը

2 րոպեի ընթերցում

Հադրութում զինծառայողի վրա անզգուշությամբ կրակել է ծառայակիցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԼՂՀ N զորամասի մարտական` Հադրութի պաշտպանական ուղղությամբ տեղակայվածդիրքումՄարատ Ալեքսանդրի Դիմաքսյանի մահվան փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ինչպես հարորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը, փետրվարի 5-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը, խախտելով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ վարվելու կանոնները, կրակոց է արձակել և աջ ուսագոտու շրջանում հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Ալեքսանդրի Դիմաքսյանին, ով ժամը 21:00-ի սահմաններում զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 373 հոդվածի (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը)3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ շարքային Գոռ Արայիկի Ալավերդյանը դեռեւս ձերբակալված չէ:

Հարակից նորություն

Հայ զինծառայող է մահացել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի դիրքերից մեկում

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում