Հայ զինծառայող է մահացել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի դիրքերից մեկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 5-ին` ժամը 19.20-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակիժամկետային զինծառայող, 1992 թվականին ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնից, վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
«Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն», - ասված է ՊԲ տարածած հաղորդագրությունում: