Կարծիքներ

Ռուսաստանի հետ մերձեցման Թուրքիայի փորձերն ապարդյուն են

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ մերձեցման Թուրքիայի փորձերն ապարդյուն են

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հայտարարությունը արտաքին գործերի նախարարների մակարդակով պատասխան էր Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Թուրքիան փորձում է նոր լիցք եւ միտումներ հաղորդել: «Պատահական չէր, որ Եվրոպայից նեղացած Թուրքիան մերձեցման եզրեր է փորձում գտնել Ռուսաստանի հետ: Դրանք նրա հուսահատ քայլերն են, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնի»,-ասաց Հովսեփյանը:

Նա նշեց, որ թե Արեւտմուտքը, թե Ռուսաստանը լավ հասկանում են Թուրքիայի ուժերը: Բացի այդ, տարածաշրջանում ապակայանուցման մեծ վտանգ կա, եւ Թուրքիան սեփական խաղը անելով` փորձում է իր տեղը զբաղեցնել: Նա ունի իր մտադրությունները Սիրիայի հետ կապված, եւ չեն բացառվում որոշակի ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում