Սպորտ

Արոնյանը շարունակում Է մնալ միանձնյա առաջատար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը շարունակում Է մնալ միանձնյա առաջատար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը սպիտակ խաղաքարերով պարտություն Է կրել իսրայելցի Բորիս Գելֆանդից Հոլանդիայի` Վեյք-ան-Զեե քաղաքում ընթացող Tata steel շախմատի միջազգային մրցաշարի 11-րդ փուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով շախմատի ֆեդերացիայի կայքը, սա նշանակում Է, որ մրցաշարի միանձնյա առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մոտակա մրցակից Իվանչուկի անհաջողությունից հետո` անկախ Արոնյան-Նավարա պարտիայի արդյունքից, Արոնյանը շարունակում Է պահպանել միանձնյա առաջատարի դիրքը: Արոնյանը մինչեւ այս փուլը վաստակել Է 7,5 միավոր: Միակ մրցակջցը, որ կարող էր նրան հասնել 11-րդ փուլում, Իվանչուկն Էր, ով պարտությունից հետո ունի ընդամենը 6,5 միավոր: Նա Արոնյանին զիջում է 1 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում