ԱՄՆ-ին ձեռնտու չէ թուրք-ամերիկյան հարաբերությունների սառեցումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար առաջին հերթին պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի հայտարարությանը, թե չի պատրաստվում հետեւել Ֆրանսիայի օրինակին, թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Հիլարի Քլինթոնը փետրվարին այց է կատարելու Անկարա, եւ դրանով պատրաստում է իր այցը: «ԱՄՆ-ն միշտ ջատագով է եղել հայ- թուրքական սահմանների բացմանը, արձանագրությունների վերակենդանացմանը: Սակայն միշտ ունեցել իր դիրքը` չանցնելու Թուրքիայի «կարմիր գիծ»-ը»,-ասաց Շաքարյանը: Նա նշեց, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ սառեցվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրաքից եւ կարիք ունի Թուրքիայի աջակցությանը: «Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացում դեմոկրատներին պետք չէ` հաշվի առնելով նաեւ նախագահական ընտրությունները»,-ասաց թուրքագետը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին