Կարծիքներ

Սոչիում նախագահների հանդիպումը նվազեցնում է պատերազմի հավանականությունը

1 րոպեի ընթերցում

Սոչիում նախագահների հանդիպումը նվազեցնում է պատերազմի հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում երեք նախագահների կողմից ընդունված հայտարարությունը աջակցություն էր ԵԱՀԿ գործունեությանը եւ Ռուսաստանի նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Սոչիում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համատեղ հանդիպումը շատ կարեւոր էր, որին միջնորդում էր Դմիտրի Մեդվեդեւը: «Սա, հավանաբար, վերջին անգամն է, երբ Ռուսաստանի նախագահը հանդես է գալիս միջնորդությամբ: Նա իր սեփական ժամանակը եւ կապիտալն է ներդրում այս հանդիպումների մեջ»,-ասաց Կիրակոսյանը: Քաղաքագետի խոսքով` Սոչիում տեղի ունեցած հանդիպումը նվազեցրեց պատերազմի հավանականությունը: «Միջազգային հանրությունը եւ Մինսկի խումբը հասկացան, որ ռազմատենչ հայտարարություններն ապակառուցողական բնույթ են կրում»,-նշեց Կիրակոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում