Հասարակական

Հայաստանում գարնանը ժամացույցի սլաքն այլևս մեկ ժամով առաջ չի տրվի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գարնանը ժամացույցի սլաքն այլևս մեկ ժամով առաջ չի տրվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկ­ման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կառավարության` հունվարի 26-ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին, և միաժամանակ, դադարեցնել մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը:

ՀՀ-ն կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի և ժամացույցի սլաքն այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի. անցում չի կատարվի ամառային ժամանակի, ինչը դրականորեն կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա: Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում: Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ:

Նախատեսվում է այս օրենսդրական նախաձեռնության ընդունման գործընթացը կազմակերպել այնպես, որ այն ուժի մեջ մտնի մինչև 2012 թվականի մարտի վերջին կիրակի օրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում