Իրավունք

Ոստիկանությունը հաստատել է Տիգրան Հակոբյանի ձերբակալման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հաստատել է Տիգրան Հակոբյանի ձերբակալման մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը հունվարի 14-ից գտնվում է կալանքի տակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով` յուրացնելու կամ վատնելու համար: Տեղեկությունների համաձայն`խոսք է գնում առանձնապես խոշոր չափերի գումարի մասին: Մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբայր Վահան Մուսինյանին, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ: Նախաքննությունը շարունակվում է, քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում