Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել Մինսկի խմբի գործընթացին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք նախագահների հանդիպումն ու համատեղ հայտարությունը Սոչիում փորձ էր ստեղծելու դրական տպավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ միջնորդ երկրները` հատկապես Ռուսաստանը, մեծապես ցանկանում են, որ պատերազմ չսկսվի: «Նրանք իրենց ջանքերն ուղղում են եւ ուղղելու են պատերազմ չվերսկսելու համար: Հայտարարության մեջ նշված է, թե ինչպես պետք է ստուգումներ կատարվեն սահմանում զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ»,-ասաց Մանոյանը: Նա նշեց, որ բանակցությունների մեջ իրական առաջընթաց չի եղել եւ չի էլ կարող լինել: Ադրբեջանը կփորձի խոչընդոտել Մինսկի խմբի գործընթացին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին