Բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստողը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանն ապացուցված է համարել Միքայել Թումասյանին գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու, փաստաթղթեր կեղծելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ըստ այդմ՝ դատարանը հիմնավորված է համարել դատախազի ներկայացրած ապացույցներն առ այն, որ Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին, գտնվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված' «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank»-ի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները' բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու և «Citibank» -ի' ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:

Հանցավոր մտահղացումն իրագործելու նպատակով ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տևական ժամանակ' 2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների' Ռուսաստանի Դաշնության, Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով և «Citibank»-ի ու «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում նշված ժամանակահատվածում կանխիկ գումարի տեսքով գողացել են առնվազն 134.178.839 ՀՀ դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար:

Այնուհետեւ Թումասյանը որոշել է ինքնուրույն զբաղվել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստմամբ, որի համար ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր, քննությամբ դեռեւս չպարզված ու 2009թ. հունվարի 19-ին համացանցում մեկ այլ կեղծանուն կրող անձնավորությանը ICQ հաղորդագրությամբ պատվիրել է պատրաստել «Վիզա» եւ «Մաստեր քարդ» վճարային համակարգերի պլաստիկ քարտերի համար նախատեսված կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակներ, ինչպես նաեւ քարտերի դարձերեսին փակցվող, ստորագրության համար նախատեսված կեղծ շերտեր եւ պատրաստել է թվով 32 բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ:

Բացի այդ, Թումասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել վարորդական իրավունքի կեղծ վկայական, որպեսզի կարողանա կեղծ տվյալներով պատրաստված բանկային քարտերով գործարքներ կատարել:

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի' 2011թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Թումասյանը հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով դատապարտել ազատազրկման' 8 տարի ժամկետով:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին