ԱԱԾ աշխատակիցը կաշառք վերցնելու համար դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի, 3-րդ բաժանմունքի պետ Արմեն Տեր-Մինասյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ըստ այդմ՝ դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն առ այն, որ Ա. Տեր-Մինասյանը, ի պաշտոնե հսկողություն իրականացնելով հեռահաղորդակցության եւ ավտոտրանսպորտի անվտանգության նկատմամբ, 2010թ. մարտի վերջին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տնտեսական անվտանգության ծառայության աշխատակից, իր ծանոթ Վ. Չիլինգարյանից տեղեկացել է, որ ԱԱԾ նախկին աշխատակից Ռ. Լաիշյանն իրականացնում է ապօրինի հեռախոսակապ:

Լաիշյանի կողմից ապօրինի հեռախոսակապ իրականացնելու մասին տեղեկություններին օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Ա. Տեր-Մինասյանը եւ Վ. Չիլինգարյանը նրանից պահանջել են նախ 5000, ապա' 3000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախնական պայմանավորվածության համաձայն' 2010թ. ապրիլի 6-ին ' ժամը 17:00-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում Ա. Տեր-Մինասյանը հանդիպել է Ռ. Լաիշյանին եւ ԱԱԾ վարչական շենքի թիվ 2 մուտքի մոտ նրանից անձամբ ստացել 1 206 030 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Մինչ հանդիպման վայր գնալը՝ Ռ.Լաիշյանը 2010 թվականի ապրիլի 6-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ապօրինի հեռախոսակապ իրականացնելու վերաբերյալ նյութերին ընթացք չտալու համար Ա.Տեր-Մինասյանի և Վ.Չիլինգարյանի կողմից իրենից 3000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին: Ռ.Լաիշյանը Ա.Տեր-Մինասյանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս է տվել՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցների կողմից, մասնագետի մասնակցությամբ, հատուկ քիմիական փոշով մշակված 30 հատ ԱՄՆ 100 դոլարանոց թղթադրամները: Բացի այդ՝ դատարանի որոշման հիման վրա ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ն 2010 թվականի ապրիլի 6-ին ձայնագրել է Ա.Տեր-Մինասյանի ու Ռ. Լաիշյանի, ինչպես նաև՝ Վ.Չիլինգարյանի ու Ռ.Լաիշյանի՝ կաշառքի գումարը փոխանցելու նպատակով հանդիպելու վերաբերյալ հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև գաղտնատեսաձայնագրառել՝ Ա.Տեր-Մինասյանի կողմից Ռ.Լաիշյանից կաշառք ստանալու վերաբերյալ հանդիպման ընթացքում տեղի ունեցած խոսակցությունը:

Ա.Տեր-Մինասյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ դատարանի` հունվարի 20-ի դատավճռով դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

Վ. Չիլինգարյանի մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Հայերեն English

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ