Ռուստամյանը կարծում է` համամասնական ընտրակարգին անցումը ցույց կտա քաղաքական դաշտի համախմբվածությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ ծավալվել է լուրջ քննարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 20-ին «Ժառանգություն»- «Հայ հեղափոխական դաշնակցություն» համաժողովի ժամանակ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշեց, որ հարցի հանգուցալուծումով են պայմանավորված առաջիկա ընտրությունները: «Մենք ցանկանում ենք ցույց տալ հարցի խորքային լինելը: Մեծամասնության ցանկության դեպքում որեւէ բարդություն չի կարող առաջանալ այս փոփոխությունն իրակացնելու համար»,-ասաց Ռուստամյանը: Նա նշեց, որ համամասնականին անցնելու համար որեւէ տեխնիկական կամ ընթացակարգային դժվարություն չի կարող առաջանալ: Անցում կատարելով այդ ընտրակարգին` հնարավոր է ցույց տալ քաղաքական դաշտի համախմբված լինելը: «Հարցն այն չէ, թե փոփոխություններ կատարելու համար արդեն ուշ է, կամ որ ընտրակարգն է ավելի լավը, որը` ոչ: Սրանով պարզապես կպարզեցվի ողջ գործընթացը, կհեշտացվեն աշխատանքերը ընտրատեղամասերում»,-ասաց Ռուստամյանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին