Մշակույթ

«Եթե բոլորը»-ը ֆիլմը` օբյեկտիվ արձագանք Արցախյան պատերազմին. (Տեսանյութ)

2 րոպեի ընթերցում

«Եթե բոլորը»-ը ֆիլմը` օբյեկտիվ արձագանք Արցախյան պատերազմին. (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության եւ Հայոց բանակի 20- ամյակին նվիրված, Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը» ֆիլմը հունվարի 27 –ից կցուցադրվի մեծ էկրանից: «Ֆիլմ նկարահանելու գաղափարը վաղուց կար, սակայն տարիների ընթացքում չէր ստացվում իրագործել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Միքայել Պողոսյանը: Նրա խոսքով ֆիլմը յուրօրինակ անդրադարձ է, արձագանք Արցախյան պատերազմին, նրա հետեւանքով առաջացած լուծված ու չլուծված խնդիրներին: «Եթե բոլորի» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, դերերում են` Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լեւոնյանը:

Պրոդյուսերը համոզված է, որ 1 ժամ 34 րոպեանոց ֆիլմն ապացուցում է, որ պատերազմում հաղթողներ չկան, քանի որ հաճախ պատերազմի արդյունքում մահանում են անմեղ մարդիկ: « Հեշտ է չարանալը, բայց մենք փորձել ենք նայել ամեն ինչին օբյեկտիվ, քանի որ մենք կռվում էին այն բանի համար, ինչը մերն է, մեզ է պատկանում»,- պարզաբանեց Պողոսյանը: Նա խոստովանեց, որ Արցախյան պատերազմի թեմատիկան միշտ արդիական է եղել իր համար, եւ ֆիլմի նկարահանման գլխավոր նպատակն է եղել ոչ թե պատմել պատերազմի մասին, այլ խաղաղության, որը մեծ գնով է ձեռք բերվել: Գլխավոր պրոդյուսերը անգամ դեմ չէր լինի, որ ֆիլմը ցուցադրվեր նաեւ Բաքվում:

«Եթե բոլորը»-ի նկարահումների նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ երկու տարի: Ֆիլմի նկարահանումն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ` «Թիմ» փրոդաքշնի մտահղացմամբ: Ֆիլմի առաջնախաղը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար տեղի կունենա հունվարի 25-ին, հունվարի 27-ից ֆիլմը կցուցադրվի մայրաքաղաքի կինոթատրոններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում