Ֆուտբոլ

«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչը մարզադաշտ կվերադառնա միայն բժիշկների թույլատրումից հետո

1 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչը մարզադաշտ կվերադառնա միայն բժիշկների թույլատրումից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչու Լուչեսկուն ապաքինվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://shakhtar.com –ը, գլխավոր մարզիչն առաջին անգամ վիրահատությունից հետո հարցազրույց է տվել ակումբի մամլո բաժնին:

Լուչեսկուն պատրաստ է մազրադաշտ վերադառնել, երբ բժիշկները նրան կթույլատրեն: Նա համոզված է, որ «Շախտյոր»-ի մարզումներն առանց իրեն էլ հաջող կանցնեն:

«Ես համոզված եմ, որ տղաները հասկանում են, թե ինչքան մեծ պատասխանատվություն է դրված նրանց վրա: Մարզչական անձնակազմը, Ալեքսանդր Սպիրիդոնի եւ Կարլո Նիկոլինի գլխավորությամբ, լավ ծանոթ են մեր առջեւ դրված պահանջներին եւ նպատակներին»,-ասել է Լուչեսկուն:

Միրչու Լուչեսկուն ավտովթարի էր ենթարկվել հունվարի 6-ին Բուխարեստում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում