Վլադիմիր Պուտինը մասնակցել է հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուղարկավորությանը. Ֆոտոշարք
2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մոսկվայում տեղի Է ունեցել խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանի թաղումը, որին մասնակցել Է նաեւ ՌԴ-ի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ-ի կառավարության կայքը:
Ականավոր հետախույզին թաղել են Մոսկվայի Տրեկուրովսկոյե գերազմանոցում: Պուտինը ծաղիկներ Է դրել դագաղի մոտ եւ զրուցել հանգուցյալի հարազատների հետ:
Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Պուտինից բացի, հուղարկավորությանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը, գերատեսչության նախկին ղեկավարներ Եվգենի Պրիմակովը եւ Սերգեյ Լեբեդեւը, ՌԴ-ում ՀՀ դեսպանը, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Գեւորգ Վարդանյանի ծառայակիցներ:
Ավելի վաղ Պուտինը ցավակացական հեռագիր Է ուղարկել հետախույզի հարազատներին ու մերձավորներին: «Գեւորգ Անդրեյի Վարդանյանը մեծ, վառ ու բովանդակալից կյանք Է ապրել, որը լի Է եղել հերոսական իրադարձություններով: Նա ամենաբաձր կարգի պրոֆեսիոնալ Էր, հիրավի լեգենդար Էջեր Է գրել հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ»,- ասված Է ցավակցական հեռագրում:
Գերորգ Վարդանյանը քաղցկեղից մահացել Է հունվարի 10-ին Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում:



