Ֆուտբոլ

Մխիթարյանն ամեն ինչ կանի Դուբայում հաղթելու համար

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ամեն ինչ կանի Դուբայում հաղթելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը պատասխանել է հանքափորների պաշտոնական կայքի հարցերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակաչելով http://shakhtar.com-ը, կիսապաշտպանը նոր է վերադարձել ձմեռային հարձակուրդից:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Մխիթարյանը անցկացրել հանգստյան օրերը, Հենրիկը ասել է, որ Ամանորը դիմավորել է տանը` հարազատների հետ: Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը նշել է, որ շատ էր կարոտել թիմակիցներին:

«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որ գլխավոր մարզչի բացակայությունը չանդրադառնա մեր խաղի վրա: Մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում եւ հասնենք մեր նպատակին»,- ասել է Մխիթարյանը:

Կիսապաշտպանը հավաստիացնում է, որ կանեն հնարավորը Դուբայում կայանալիք մրցաշարում հաղթելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում